00:00:00

«Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը և ընդլայնված նիստը, նպաստում է ԵՏՄ միջազգային հեղինակության և գրավչության բարձրացմանը»

22:00, 02 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի   ընթացքում այսօր  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մի քանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր ուղղեց:

Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի, հանդիպումների արդյունքում ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում:

«2019 թ. հունվարի 1-ից մենք ստանձնել ենք ԵՏՄ նախագահությունը: Ես կարծում եմ, որ այս գագաթնաժողովը, որ տեղի ունեցավ, կազմակերպությունում մեր նախագահության կուլմինացիան դարձավ: Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր, ինչպես տեղյակ եք:

Հուլիսին, երբ Սիգապուր պաշտոնական այց կատարեցի, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մենք հասցնենք մինչև երևանյան հանդիպումը ավարտին հասցնել այդ պայմանագրի վրա աշխատանքը: Այն ժամանակ դա ֆանտաստիկ էր թվում, բայց այն տեղի ունեցավ, ինչի համար շնորհակալություն հայտնեցի ինչպես Սինգապուրի կառավարությանը, այնպես էլ ԵՏՄ անդամ մեր գործընկեր երկրների կառավարություններին»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց՝ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Նրա գնահատմամբ՝ քաղաքական առումով ԵՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, և այս մասշտաբներով միջոցառում կազմակերպելը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ Հայաստանն իսկապես բոլոր ջանքերը գործադրում է, որ ԵՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց, Հայաստանի անդամակցությունը լինի առավել արդյունավետ:

«Տեղի ունեցած հանդիպումը՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը և ընդլայնված նիստը, նպաստում է ԵՏՄ միջազգային հեղինակության և գրավչության բարձրացմանը: Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը կարողացել է որոշակի նպաստ ունենալ այս գործում»,- նշեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր