00:00:00

Թուրքիան կարգելի էլեկտրոնային սիգարետները

19:21, 02 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի կառավարությունը կարգելի երկրում էլեկտրոնային սիգարետների վաճառքը, ասել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, տեղեկացնում է Vesti-ն։ «Էլեկտրոնային սիգարետների վաճառքը եւ ներմուծումը կարգելվեն։ Մենք նման օրենք ենք պատրաստում»,- ասել է Կոջան։ Այժմ մոտ 27 երկիր արգելել է էլեկտրոնային սիգարետները եւ նիկոտինի գոլորշու առաջացման համակարգերը։ Դրանց մեջ են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կոլումբիան, Մեքսիկան, Պանաման, Ուրուգվայը, Բելգիան, Կանադան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսրայելը։ Արգելքին կարող է միանալ ԱՄՆ-ը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգ է վեյփ օգտագործողների շրջանում թոքերի հիվանդությունների բռնկմամբ, որը հանգեցնում է ծանր հետեւանքների, ներառյալ կոման եւ մահը։ Հիվանդությունների պատճառը կարող է լինել վեյփերի համար հեղուկներում վիտամին Е-ի բարձր պարունակությունը յուղի տեսքով։ Տաքանալիս այդ վիտամինը կարող է մահացու միացությունների գոյացման պատճառ դառնալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր