00:00:00

Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին Է ընտրվել

18:07, 02 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին Է զբաղեցրել: Ինչպես հոկտեմբերի 2-ին գրում Է The Jakarta Post թերթը, նա Փուան Մահարանին Է՝ ազգային հերոսի եւ ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Սուկառնոյի թոռնուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջապես, 74 տարի անց երկրի խորհրդարանը կին Է գլխավորել: Հուսով եմ, որ դա օրինակ կդառնա հանրապետության բազմաթիվ կանանց համար, որոնք չպետք Է վախենան իրենց դրսեւորել տարբեր բնագավառներում»,-ասել Է 46-ամյա Փուանը: Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, երկրում խոշորագույն՝ Ինդոնեզիայի պայքարի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն Է: Փորձագետները նշում են, որ նոր խոսնակը, որը մինչեւ վերջին ժամանակներն զբաղեցնում Էր մարդկային ներուժի զարգացման եւ մշակույթի հարցերի համակարգող նախարարի պաշտոնը, դարձել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: Բացի այդ, քաղաքագետները նշում են, որ Փուանը 2020 թվականին իր մորը կփոխարինի երկրի խոշորագույն կուսակցության նախագահի պաշտոնում, որը, ապրիլյան ընտրությունների արդյունքներով, առավել մեծ թվով տեղեր Է ստացել նոր խորհրդարանի կազմում: Սուկառնոն երկիրը ղեկավարել Է 1945-1967 թվականներին, նրա դուստրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, դարձել Է հանրապետության առաջին կին նախագահը, այդ պաշտոնը նա զբաղեցրել Է 2001-ից 2004 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր