00:00:00

Սիրիայում փորձարկվել Է C-500 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը

17:55, 02 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայում հաջողությամբ փորձարկվել Է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հայտնել Է «Իզվեստիա» հրատարակությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության եւ ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ ՀՕՊ-ի թեստավորման ընթացքում մի շարք թերություններ են հայտնաբերվել տեխնիկայի աշխատանքում, սակայն հաջողվել Է օպերատիվ կերպով լուծել խնդիրները: Ներկայում փորձարկումներն ավարտված են: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել Էր, որ զորքերին C-500 համակարգերի մատակարարումները կսկսվեն 2020 թվականին: Համալիրն ստեղծվում Է առաջիկա 25 տարում շահագործվելու համար: Արեւմտյան մամուլում նշվել Է, որ փորձարկումների ընթացքում ռուսական նոր համակարգը կարողացել Է թիրախ խոցել 481,2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը 80 կիլոմետրով ավելի Է, քան ՀՕՊ-ի գոյություն ունեցող ցանկացած համակարգի հեռահարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր