00:00:00

Վրաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

02:36, 02 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ Թբիլիսին պետք է անի հնարավոր ամեն ինչ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման համար: Նա նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»: Ըստ նրա, Վրաստանը պետք է գիտակցի, որ եթե հնարավոր է երկու երկրների հարաբերությունների մեջ վերացնել որոշակի լարվածությունը, ապա վրացական իշխանությունները պետք է աշխատեն դրա վրա: Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի հետ օդային կապերը վերականգնելու հեռանկարը՝ նշելով, որ դա կօգնի «զբոսաշրջությանը, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների, որոնք խնդիրներ են ունեցել որոշակի տեղաշարժման մեջ»: Միևնույն ժամանակ, Գախարիան նշել է, որ Թբիլիսին այս ուղղությամբ բոլոր քայլերը կձեռնարկի «սառը դատողությամբ» և ամբողջովին պրագմատիկ նկատառումներից ելնելով: Բացի այդ, բոլոր գործողությունները կհամաձայնեցվեն Թբիլիսիի միջազգային գործընկերների հետ, վստահեցրել է վարչապետը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր