00:00:00

Արսեն Թորոսյանը և Հայաստանում Մալթայի դեսպանը քննարկել են ՀՀ բուժկազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը

01:45, 02 հոկտեմբեր 2019 Առողջություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ բոլոր հարցերը լուծվում են ճիշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Նախկինում ևս Մալթայի Ուխտը մարդասիրական օգնություն է առաքել, որը բաշխվել է Հայաստանի և Արցախի բուժհիմնարկներին, նաև իրականացրել է հովանավորչություն: Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր