00:00:00

Հայաստանի 2020թ․ բյուջեն՝ 1,698 տրիլիոն դրամ կամ ավելի քան 3,5 միլիարդ դոլար

20:15, 01 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2020թ․ պետական բյուջեի նախագծին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած արտահերթ նիստին, հաղորդում է ՍիվիլՆեթը։ Ըստ այդմ՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,698 տրիլիոն դրամ, ծախսերի գծով՝ 1,880 տրիլիոն դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 183 միլիարդ դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: Սա Հայաստանի պատմության ամենամեծ բյուջեն է՝ և՛ դրամային, և՛ դոլարային հաշվարկով։ 2019-ին պետական բյուջեն կազմել է 1,614 տրիլիոն դրամ կամ մոտ 3․4 միլիարդից պակաս, իսկ 2018-ին՝ 1,465 տրիլիոն դրամ կամ մոտ 3 միլիարդ դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր