00:00:00

Անտարկտիդայից 315 մլրդ տոննա քաշով այսբերգ Է պոկվել

15:13, 01 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Անտարկտիդայի արեւելյան մասում Էյմերի սառցադաշտից պոկվել Է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր այսբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Իր մակերեսով, որը կազմում Է 1,6 հազար քառակուսի կիլոմետր, D28 այսբերգը միայն փոքր-ինչ Է զիջում Սքայ շոտլանդական կղզուն: Մոտավորապես 210 մետր հաստությամբ այս այսբերգի նկատմամբ այժմ խիստ հսկողություն Է լինելու, որովհետեւ այդ վիթխարի սառցակույտը կարող Է սպառնալիք դառնալ օվկիանոսային նավերի համար: Վերջին անգամ Էյմերի սառցադաշտից խոշոր այսբերգ Է պոկվել 1960-ական թվականների սկզբին: Այն Էլ ավելի վիթխարի Էր՝ 9 հազար քառակուսի կմ մակերեսով: Ինչպես ընդգծել Է ԱՄՆ-ի Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Հելեն Ֆրիքերը, սառցադաշտից պոկված այսբերգի հայտնվելը ոչ մի կերպ կապված չԷ գլոբալ տաքացման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր