00:00:00

Մինչև նոր տարի նախատեսվում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավատարմագրային կառավարման տալ կամ վաճառել

15:05, 01 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Այսօր  ԱԺ նիստի ընթացքում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը  հայտարարեց՝ մինչև նոր տարի նախատեսվում է «Գոլդեն Փելիս»հյուրանոցը հավատարմագրային կառավարման տալ կամ վաճառել։Նարեկ Բաբայանն  ընդգծեց՝  հյուրանոցի հանձնման և ընդունման աշխատանքնեը դեռ ավարտված չեն: «Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատացնի որպես հյուրանոց կամ սակարկությունների ձևով հանվելու է մրցույթի կամ աճուրդի: Մենք չենք պահելու հենց այնպես և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել», - ասաց նա: Հիշեցնենք, նախորդ շաբաթ Կառավարությունը որոշեց ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նվիրատվությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, այն կշահագործվի պետության կարիքների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր