00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Էներգետիկայի նախարարին

00:19, 01 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների: Որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանն ու Ռեզա Արդաքանիանը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնվեցերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրում նշված կետերի կատարման ընթացքը: Այնուհետև զրուցակիցները, երկուստեք կարևորելով էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն ավելի կընդլայնվի: Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր