00:00:00

Նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նոր թեկնածուներ է փնտրում․ ո՞ւմ գիտական աշխատանքներն են արտագրություն․ «Ժողովուրդ»

14:00, 28 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ո՞ւմ գիտական աշխատանքներն են, ի վերջո, արտագրություն՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի այսօրվա պաշտոնակատար Դիանա Գալոյանինը, թե նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայարապետյանինը: Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն առ այսօր չկա: «Ժողովուրդ» օրաթերթին Գիտության պետական կոմիտեից պարզաբանեցին՝ բոլոր իրենց ուղարկված նյութերը ուղարկել են ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանին: Հենց այս փոխնախարարի հետ է մամուլում, ի դեպ, կապվում Դիանա Գալոյանի անունը. ըստ լուրերի` փոխնախարարը Գալոյանի քաղաքացիական ամուսինն է, եւ այս հանգամանքը էական դերակատարում ունի նրա՝ ռեկտորի աթոռը պահելու հարցում: Նախարարությունն, ըստ մեր լուրերի, ռեկտորի նոր թեկնածուներ է փնտրում: 2 ամսից նոր ընտրություն է սպասվում, թեկնածուների շարքում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից բացի նաեւ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայարապետյանն է»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր