00:00:00

Հարավային Կորեայում բեռնատար նավ է այրվել, որում օտարերկրացիներ են գտնվել

16:51, 28 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Հարավային Կորեայում բեռնատար նավի վրա հրդեհի բռնկման հետեւանքով 9 մարդ է տուժել: Դրանից հետո հրդեհը տարածվել է մեկ այլ նավի վրա, ինչի հետեւանքով պայթյուն է որոտացել, հաղորդում է Yonhap-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքում գտնվող Ուլսան նավահանգստում: Կայմանովյան կղզիներից նավթամթերք տեղափոխող 25 տոննա կշռող նավի վրա պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 10:51-ին, այդ պահին նավը գտնվել է նավամատույցում՝ Սեուլից 400 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ նավում 25 օտարերկրացի է գտնվել, բոլորը փրկվել են: Հրդեհը տարածվել է մեկ այլ նավի վրա, որում 21 մարդ է գտնվել, նրանց եւս հաջողվել է փրկվել: Հեռուստաալիքը նշում է, որ ջանքեր են գործադրվում կրակը մարելու համար, իսկ առափնյա պահակախումբը հետաքննում է պայթյունի պատճառները: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Stolt Groenland լցանավում Ռուսաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են գտնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր