00:00:00

Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում․ Նիկոլ Փաշինյան

14:41, 27 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս Շինարարության աճ – 4.4 տոկոս Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս Ծառայությունների աճ – 15.5 տոկոս Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս Արտահանման աճ – 4.6 տոկոս
Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր