00:00:00

Շատ վախեցած եմ, երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ․ ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի քույր․ «Ժողովուրդ»

13:18, 27 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները: Եւ երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է: Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաեւ շատ վախեցած եմ: Ես երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր