00:00:00

Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ վիճակում են հայտնվել. հերթերի ծայրը չի երևում, իսկ մթերքը փչանում է բեռնատարներում . «Ժողովուրդ»

13:00, 27 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: Ավելի քան մեկ շաբաթ է՝ այստեղ հերթերի ծայրը չի երևում: Արտահանման մթերքը փչանում է բեռնատարներում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախա­գահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժ­վում: Ինչ-որ մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են նայում, ստուգում: Նախկինում էլ էին նա­յում, բայց այդքան շատ չէին մանրանում»: Քաղաքական, թե տնտեսական է հարցը, արտահանողներին քիչ է հետաքրքրում. մթերքը, միրգը փչացավ փակուղու առաջ կկանգնեն: «ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացել է նաև, որ շինարարությունում կիրառվող, ՌԴ-ից ներկրվող փայտն էլ 20 հազ. դրամով թանկա­ցել է: Դրանք տեղափոխող բեռնատարներն էլ Վերին Լարսի անցակետում կանգնած են»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր