00:00:00

ՊԵԿ նախագահը՝ նախորդների տնտեսական անվտանգության երաշխավոր. «Ժամանակ»

14:00, 26 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոռուպցիոներներին պաշտոնի նշանակել, ծանոթ-բարեկամներին համակարգում տեղավորել, շահերի բախում. այս բոլոր երևույթները հեղափոխությունից հետո դեռևս պահպանվում են ՊԵԿ-ում։ ՊԵԿ նախագահի տեղակալի և այլ պաշտոնյաների ազգուտակի՝ համակարգում աշխատելու մասին բազմիցս ենք գրել։ Օրերս էլ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ֆիրման՝ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն վերապատրաստել է ոչ ավելի, ոչ պակաս ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Այսինքն՝ Անանյանը պետական բյուջեի հաշվին իր ընկերության համար «գործ է կպցրել»։ Այստեղ կարևորն այն է, որ մինչև ժամը 18։00-ն Անանյանը լինելով ՊԵԿ նախագահ, ըստ էության, 24 ժամ հաշվապահ է աշխատում, և ինչպես Վանեցյանը հանդիսանում էր նախորդ իշխանությունների անվտանգության երաշխավորը, Անանյանը նախորդների տնտեսական անվտանգության երաշխավորն է։ Նրա հետհեղափոխական խայտառակ նշանակումները դա են փաստում. Ա. Նանյան՝ մարտի 1-ի ոճրագործի որդի, Ա. Միրզոյան՝ Սեդրակ Քոչարյանի բաջանաղ, հայր և որդի Զաքարյաններ՝ Սերժ Սարգսյանի օգնականի որդի և թոռ, Ռաֆիկ Մաշադյանի հարազատների ողջ չափահաս հատվածը, տասնյակ աշխատանքից հեռացված կոռուպցիոներներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր