00:00:00

Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ գործադիր-օրենսդիրում. ծանոթով գործի տեղավորելու մշակույթն ամենևին էլ չի վերացել. «Ժողովուրդ»

13:09, 26 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզ­բունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հա­կոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» օրաթերթի խոշորա­ցույցի տակ են հայտնվել նաև գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամ­ներ: Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վար­դանյանի քույրն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, և «Ժո­ղովուրդ» օրաթերթը կշարունակի այս շարքը: Հետևությունը մեկն է՝ ծանոթով գործի տեղավորելու սկզ­բունքն ամենևին էլ չի վերացել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր