00:00:00

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլը հանրությանն են ներկայացրել իրենց 4-ամսական որդուն

03:50, 26 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց ընտանեկան ուղևորության ժամանակ առաջին անգամ հանրությանն են ներկայացրել իրենց որդուն՝ փոքրիկ Արչիին, որը հանդիպման էր եկել արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 4 ամսական Արչին ուրախությամբ շփվել է արքեպիսկոպոսի հետ և իրեն բավականին հանգիստ է պահել մայրիկի և հայրիկի ընկերակցությամբ: Հիշեցնենք, որ 35-ամյա արքայազնը և Սասեքսի 38-ամյա դքսուհի Մեգանն իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղևորությունն սկսել են օրեր առաջ՝ Հռոմում իրենց ընդհանուր ընկերոջ՝ դիզայներ Միշա Նոնուի հարսանիքին մասնակցելուց հետո: Հարավաֆրիկյան Հանրապետությունում Արչիին արդեն հասցրել են նոր անվանում տալ: Քեյփթաունի շրջաններից մեկի կանանց ավագների խորհրդի կողմից հարավաֆրիկյան անուն է ստացել՝ Նցիկա, որը թարգմանաբար նշանակում «ուժի գավազան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր