00:00:00

Օրեցօր ավելի դժվար է դառնում Իրանի համաձայնագիրը պահպանելը. Մոգերինի

03:59, 26 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները վճռական են տրամադրված այն պահպանելու հարցում, սակայն չնայած դրան՝ «գնալով ավելի դժվար է դառնում»: Այս մասին ՄԱԿ-ում կողմերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը համաձայնել են շարունակել համաձայնագրի իրականացման ջանքերը: ԱՄՆ-ը համաձայնագրից դուրս եկավ 2018-ի մայիսին: «Իրանի կողմից մինչ այժմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ դառնալի է, եւ մենք Իրանին կոչ ենք անում չեղարկել այդ որոշումներն ու վերադառնալ համաձայնագրի պահպանմանը»,- ասել է Մոգերինին՝ հույս հայտնելով, որ «բանականությունը կհաղթի»: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Իրանը դադարեցրեց համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների մի մասը՝ հայտարարելով, որ համաձայնագրի եվրոպական երկրները չեն իրականացրել իրենց պարտավորությունները: Թեհրանը հայտարարել է, որ կարող է վերադառնալ համաձայնագրի պահպանմանը, եթե կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր