00:00:00

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի եւ Զելենսկու ամբողջ հեռախոսազրույցը

02:16, 26 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսի 25-ին տեղի ունեցած եւ ԱՄՆ-ում ներքաղաքական աղմուկի պատճառ դարձած հեռախոսազրույցի ամբողջ ստենոգրաման, հայտնում է BBC-ն։ Դրանում Թրամփը Զելենսկուն առաջարկում է կապվել ԱՄՆ գլխավոր դատախազի հետ՝ կապված Ջո Բայդենի գործոողությունների հնարավոր հետաքննության հետ, իսկ Զելենսկին բողոքում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանից եւ Թրամփին հայտնում է, որ ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ կանգ է առել նրա «Թրամփ Թաուեր» հյուրանոցում։ «Շատ խոսակցություններ կան Բայդենի որդու մասին, որ Բայդենը դադարեցրել է հետաքննությունը, եւ շատերն են ուզում այդ մասին ավելին իմանալ։ Այնպես որ, եթե դուք կարողանայիք ինչ-որ բան նախաձեռնել գլխավոր դատախազի հետ միասին, շատ լավ կլիներ»,- Զելենսկու հետ զրույցում ասում է Թրամփը։ Գաղտնազերծման համաձայն, Թրամփը Զելենսկուն խնդրում է իրեն մի ծառայություն մատուցել․ «Սակայն ես կուզեի խնդրել ձեզ մի բանի մասին։ Քանի որ մեր երկիրը շատ բաների միջով է անցել, եւ Ուկրաինան գիտի այդ մասին, ես կուզեի, որ դուք պարզեիք, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի հետ, ասում են Crowdstrike...»։ Հավանաբար, Թրամփը նկատի է ունեցել CrowdStrike ընկերությունը, որը այլ հետաքննությունների թվում զբաղվել է 2016թ․ ընտրությունների ժամանակ Ազգային դեմոկրատական կոնգրեսի սերվերը կոտրելու հարցով։ Գաղտնազերծումն արվել է Թրամփի կարգադրությամբ։ Անցյալ շաբաթ այդ զրույցի մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը հանգեցրել էր Ուկրաինային նախընտրական քարոզարշավի մեջ ներքաշելու մեղադրանքների։ Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենը Թրամփի հավանական մրցակիցն է ընտրություններում։ Երբ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու հետ քննարկել է Բայդենի դեմ հավանական հետաքննությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հայտարարել էին նախագահի իմպիչմենթի գործընթացի մեկնարկի մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր