00:00:00

Կիեւը թույլատրել Է Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը

15:32, 25 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի կառավարությունն իր թույլտվությունն Է տվել հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի լրիվ սղագրության հրապարակման համար: Համապատասխան հաղորդագրությունն ԱՄՆ-ի ղեկավարը սեպտեմբերի 24-ին զետեղել Է Twitter-ում: «(ԱՄՆ-ի) պետքարտուղար (Մայքլ) Փոմպեոն թույլտվություն Է ստացել Ուկրաինայի կառավարությունից հրապարակելու իրենց (Ուկրաինայի) նախագահի հետ իմ հեռախոսազրույցի սղագրությունը: Նրանք նույնիսկ չեն կռահում, թե դրա մեջ ինչ կա: «Վհուկների որսի» իսկական շահախարդախություն դեմոկրատների կողմից»,- գրել Է նախագահը: Ավելի վաղ Թրամփը թույլատրել Է հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը: Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում փորձել Է Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել հետաքննություն սկսելու Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Նշվել Է, որ Թրամփը, փորձելով հետաքննություն նախաձեռնել Բայդենի որդու դեմ, ձգձգել Է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր