00:00:00

Թրամփը նշել է ժողովրդավարության հիմնական սպառնալիքները

04:02, 25 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Սոցիալական ցանցերը, հաստատությունները եւ Արեւմուտքի բյուրոկրատական համակարգերը հաճախ միայն ցնցում են պետական կառավարման ժողովրդավարական համակարգերը, խափանում են ավանդույթները եւ արժեքները, փորձում են վերաշարադրել պատմությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում համաքաղաքական բարձր մակարդակով բանավեճերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նույնիսկ ազատ երկրներում մենք տեսնում ենք տագնապալի նշաններ եւ ազատության հանդեպ նոր սպառնալիքներ»,- վստահ է ամերիկյան առաջնորդը։ Այնուհետեւ նա թվարկել է այդպիսի նշանները եւ մարտահրավերները․ «Սոցիալական ցանցերի հարթակների ոչ մեծ քանակը անհավանական իշխանություն է ձեռք բերում այն ամենի վրա, ինչ մենք կարող ենք տեսնել, եւ այն ամենի վրա, ինչը մեզ թույլատրված է ասել։ Մշտական քաղաքական դասակարգը բացահայտ ատում է ժողովրդի կամքը, մերժում է այն եւ մարտահրավեր է նետում նրան։ Անդեմ բյուրոկրատիան գաղտնի է գործում, թուլացնում է ժողովրդավարական կառավարւմը։ Զանգվածային լրատվամիջոցները եւ ակադեմիական ինստիտուտները գրոհում են մեր պատմությունը, ավանդույթները եւ արժեքները»։ Նախագահի խոսքերով, ինքը մտադիր է դիմակայել նման գործունեությանը, առաջին հերթին սոցցանցերի կողմից։ «ԱՄՆ-ում իմ վարչակարգը հասկացրել է սոցցանցերի սեփականատեր ընկերություններին, որ մենք պետք է պաշտպանենք խոսքի ազատությունը։ Ազատ հասարակությունը չի կարող թույլ տալ, որպեսզի հսկա սոցցանցերը խլացնեն մարդկանց ձայները։ Իսկ ազատ մարդիկ երբեք չպետք է ներառվեն այն բանում, որ խլացնեն հարեւանների ձայները կամ նրանց ներառեն «սեւ ցուցակներում»»,- ասել է Թրամփը։ Միաժամանակ, նա առանձին ուշադրության է արժանացրել սեռական փոքրամասնությունների իրավունքների ճանաչման անհրաժեշտությունը։ «Տեր կանգնելով ամերիկյան արժեքներին՝ մենք հաստատում ենք բոլոր մարդկանց իրավունքներն ապրելու այնպես, որպեսզի նրանց արժանապատվությունը չոտնահարվի։ Այդ պատճառով իմ վարչակազմը մյուս երկրների հետ աշխատում է, որպեսզի հասնի միասեռականության համար քրեական հետապնդման դադարեցմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր