00:00:00

ՊՆ-ում լուրջ սկանդալ է հասունանում. Գործարքի «քավորը» պատգամավոր է. «168 ժամ»

13:35, 24 սեպտեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում (ՊՆ) լուրջ սկանդալ է հասունանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որպեսզի ՊՆ-ն գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, և հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Պաշտպանության նախարարությունը, ըստ մեր աղբյուրների, մինչ այդ երբեք իրանական դիզվառելիք չի օգտագործել։
Ասում են, որ, այսպես ասած՝ այս գործի գլխին կանգնած է 2018թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված և պատգամավոր դարձած Ռոման Մուրադյանը։ Վերջինս պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արարատի մարզում և «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 162-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա մասին ասվում էր, որ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ: Նույն աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դիզվառելիքի հարցով ճնշել ՊՆ ղեկավարությանը, նախարարին, սակայն հասկանալով վտանգներն ու վնասները՝ այս գործարքին խիստ դեմ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը։
Ըստ կարծիքների՝ իրանական վառելիքը որակապես չի համապատասխանում Հայաստանի ընդունած չափանիշերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր