00:00:00

Գազի գինը՝ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարց. «Ժողովուրդ»

13:30, 24 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ նախագահը կժամանի Երևան: Վլադիմիր Պուտինը Երևան կգա հոկտեմբերի մեկին, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից: ԵՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու: Դեռևս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին, նրանք մտադիր են գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում թիվը էլի մեծանա: Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաև Ռուսական երկաթուղու ապագայի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է՝ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են այս անցակետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր