00:00:00

250 դոլարանոց ճաշկերույթ. «Փաստ»

13:10, 24 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։ Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել այդ տոմսերի իրացման գործում։ Տեղեկություն կա, որ անգամ որոշ կազմակերպությունների պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր, որպեսզի կարողանան վաճառքն ամբողջությամբ ապահովել։ Թե ինչ նպատակի են ծառայելու ճաշկերույթից գոյացած գումարները, ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ նախկինում ՀՀ նախագահների այցերի ժամանակ նույնպես տեղի են ունեցել նման ճաշկերույթներ, այդ թվում՝ երբեմն դարձյալ «տոմսով», և այդ գումարները հիմնականում ուղղվել են բարեգործական նպատակներով։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր