00:00:00

Գեներալը պետք է ծառայի երկրին, ոչ թե իշխանություններին․ Գևորգ Կոստանյանը՝ Վանեցյանի մասին․ «Ժողովուրդ»

12:58, 24 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բլից զրույց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գեւորգ Կոստանյանի հետ: – Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: – Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ թե ինչ ինկատի ունի Վանեցյանը, երբ սպայի պատվին հղում կատարելով մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին: Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր: Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաեւ հետախուզության եւ հակահետախուզության մասով: – Ինչ էր Ձեր կարծիքով Փաշինյանի և Վանեցյաին հռետորաբանության կոշտության պատճառը: – Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը եւ այդ պատճառով եթե նման որեւէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում եւ գնահատվում են նաեւ այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ: Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայություն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որեւէ իշխանության. ծառայել ծառայում եւ ծառայելու է պետութանը: Եւ ընդհանրապես, գենելարը եւ սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր