00:00:00

Թրամփը բացահայտել է Զելենսկիի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները

05:22, 23 սեպտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ամռան ընթացքում Ուկրաինայում կայացած ընտրություններն ու փաստը, որ «մենք չենք ուզում, որ մեր մարդիկ, ինչպիսիք են փոխնախագահ Բայդենն ու նրա որդին» իրենց ներդրումն ունենան կոռուպցիայի մեջ, որն արդեն դիտարկվում է Ուկրաինայում, հաղորդում է Associated Press-ը: Կիրակի Թրամփը հայտարարություն է արել դադարեցնելու քննարկումները, որ հուլիսի 25-ին Զելենսկիի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ նա քննարկել է Ջո Բայդենին եւ նրա որդի Հանթերն, ինչը հիմք է ծառայել Թրամփի դեմ անանուն ինֆորմատորի բողոքի համար: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հաղորդել է գործակալությանը, որ Թրամփը կոչ է արել Զելենսկիին հետաքննել ուկրաինական գազային ընկերությունում աշխատող Հանթեր Բայդենի հետ կապված գործը: Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Շիֆը մեղադրել է արդարադատության նախարարությանը ինֆորմատորի բողոքները Կոնգրես փոխանցելուն խոչընդոտելու համար, որոնք ենթադրաբար վերաբերում էին նախագահ Թրամփի եւ օտարերկրյա առաջնորդներից մեկի հետ զրույցին: Բողոքի մասին առաջինը հաղորդած The Washington Post թերթը գրում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինային՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Ըստ պարբերականի՝ բողոքը ներկայացնելուց մի քանի շաբաթ առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Իրավիճակից տեղյակ աղբյուրը հայտնել է Reuters-ին, որ բողոքի մեջ ասվում է Թրամփի բազմաթիվ գործողությունների, ոչ միայն օտարերկրյա առաջնորդի հետ հեռախոսազրույցի մասին: Աղբյուրը հաղորդել է տեղեկատվությունն անանության պայմանով՝ հաշվի առնելով հարցի զգայուն բնույթը: Reuters-ը չի կարողացել հաստատել ինֆորմատորի բողոքի մանրամասներն անկախ աղբյուրներից: Վեճը տեղի էր ունեցել, երբ հետախուզական հանրույթի գլխավոր ինսպեկտոր Մայքլ Աթքինսոնը հայտնել էր հանձնաժողովին սեպտեմբերի 9-ի նամակում, որ ստացել է օգոստոսի 9-ին թվագրված ինֆորմատորի բողոքը, որը համարել է հրատապ եւ համոզիչ, ինչը բավարարում է օրենսդրական նորմերին, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսին տեղեկատվությունը փոխանցելու համար: Սակայն համաձայն Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի եւ Սենատի սեպտեմբերի 13-ին ուղարկված նամակին՝ Արդարադատության նախարարության հետ խորհրդակցելուց հետո ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերը եկել էր եզրահանգման, որ բողոքը չի համապատասխանում «հրատապ հարցի» մասին պահանջներին: Շիֆը մեղադրել է Թրամփի վարչակազմին Կոնգրեսում հետաքննությունն արգելափակելու մեջ եւ ասել, որ Արդարադատության նախարարությունը սխալ է մեկնաբանել օրենքը՝ թույլ չտալով Մագուայերին հայտնել բողոքի մասին: Թրամփն անվանել է The Washington Post-ի հաղորդագրությունը «կեղծ լուր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր