00:00:00

«Օրենքով գող» լինելը՝ հանցագործություն մինչև 10 տարի ազատազրկմամբ. «Ժամանակ»

13:48, 21 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ: Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը»:
Նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լինելը կամ նման կոչում շնորհելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր