00:00:00

Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ»

13:36, 21 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այսինքն՝ փաստացի խմբակցության «հեղինակությամբ»: Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, և Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվ է հարցազրույցներ տալիս:
Ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ որոշման նախագծում փաստացի նույնացված են ՍԴ անդամ և դատավոր եզրույթները: Ստացվում է, որ բոլորը, այդ թվում՝ այդ հասկացությունները տարանջատելու գաղափարի հեղինակ Վահե Գրիգորյանը, հասկացել են, որ այդ եզրույթների հետ կապված «բառախաղերը» որևէ իրավական հիմք չունեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր