00:00:00

Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան փորձագիտական եզրակացությունից. «Ժողովուրդ»

13:10, 20 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ խղճին է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: 2,5 տարի է անցել նրա մահվանից, մինչեւ օրս ՀՀ քննչական կոմիտեն քննում է, թե ում էր ձեռնտու այդպիսի հիվանդություններով մարդուն կանալքի տակ պահել ու մահվան դուռը հասցնել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել նրա առողջական վիճակի ու կալանքի համատեղելիության փորձագիտական եզրակացության մասով: Մասնավորապես, քրեական գործով նոր հանգամանք է ի հայտ եկել. փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Իսկ ի՞նչ փուլում է գտնվում քրգործը: Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին. «Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն»: Այսինքն՝ նոր փորձաքննությամբ փորձում են պարզել, թե նախկինում տված եզրակացությունը որքան արժանահավատ է եղել: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվողը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»: Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, բայց Սարգսյանն արդեն մահացած է»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր