00:00:00

ԱԱԾ-ն Լևոն Կարապետյանին ազատ է արձակել. գործը քննելու է «Կրակեմ Հրաչի» որդին. «Ժողովուրդ»

14:00, 19 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լևոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին և 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք: Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր: Օրերս գրել էինք, որ այս հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, և գործը ուղարկվել էր դատարան:
Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր