00:00:00

Եգոր Կարապետյանը գոհ է «գործ տալու» օրինագիծ որակված նախագծից․ «Ժողովուրդ»

12:55, 19 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գերթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում:Եւ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ամեն քայլափոխի ճանապարհային ոստիկանության տեսուչը չի կարող հայտնվել, դա փաստ է: Ես ասեմ` շատ վարորդներ, որոնք հաճախակի խախտումներ են կատարում, արդեն իսկ կվախենան, որ իրենցից մի երկու քայլ այն կողմ գտնվող քաղաքացին կարող է նկարել եւ ուղարկել ճանապարհային ոստիկանություն: Այստեղ ես վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ` կծանրաբեռնվի աշխատանքը, բայց բոլորը կհասկանան, որ ամեն քայլափոխի իրենց կատարած խախտումները, հնարավոր է, քաղաքացիները նկարեն»: Մանրաամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր