00:00:00

«Ժողովուրդ». Վանեցյանը Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան էր, որի ներկայությունից զգաստանում էին բոլորը

13:38, 17 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը խմբագրականում գրել է. «Ինչու՞ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին: Այս թիմում նա ուղիղ կոնտակտ հենց վարչապետ Փաշինյանի հետ էր պահում, ինչի լավագույն հնարավորությունն էր նաեւ կառավարական ամառանոցում վարչապետի հարեւանությամբ բնակվելը: Ու նոր Հայաստանի պաշտոնյաները հենց նրանից էին միայն զգաստանում: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է թերեւս, որ այս տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի շեշտադրումներով լքի պաշտոնը: Վանեցյանն ասում է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Ի՞նչ Է ակնարկում Արթուր Վանեցյանը, ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր, որը «հակասում է սպայի արժանապատվությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր