00:00:00

Գյումրիում ավտոմաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին. Նիկոլ Փաշինյան

17:48, 16 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

Քիչ առաջ մամուլի ասուլիսի  ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Կառավարությունը  տնտեսական աննախադեպ որոշում է կայացրել. 2835 ընկերություն ունի ԱԱՀ դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թ. հուլիսի 1-ը: «Սրանք այն դեպքերն են, երբ պետությունը պարտք է տնտեսվարողներին. բոլորը գիտեին, որ դա գրված է սառույցին: Կառավարությունը շուրջ 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը կսկսվի ԱԺ կողմից օրենքը ընդունելուց հետո: Հույս ունենք, որ տնտեսվարողները դրանք կներդնեն տնտեսության մեջ. սա ավելի քան 100 մլն դոլարի ներարկում է տնտեսության մեջ»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը հայտնեց՝ ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ձեռներեցության դասընթացների, ներկայացված 104 ծրագրերից 74-ին ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը հասանելի կլինի: Նա տեղեկացրեց՝ մարզերում սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն, 234 կմ համայնքային փողոցներ կնորոգվեն, կբարեկարգվեն, մի քանի տասնյակ բնակավայրերում ջրագծերի նորոգման, ոռոգման ջրի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Վարչապետը հիշեցրեց՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել, մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին: Խոսելով ճանապարհաշինության մասին՝ նա նշեց. 62,7 կմ ճանապարհ ավարտված է, իսկ տարվա արդյունքներով 330 կմ ճանապարհ նորոգելու խոստումը կգերակատարվի: Նա մասնավորեցրեց՝ խոսքը միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում ճանապարհաշինական ողջ ներուժը զբաղված է աշխատանքով: Կառավարության ղեկավարը նշեց նաև մեկ այլ աննախադեպ որոշում՝ Անկախության տոնի միջոցառումների անցկացումը մարզերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր