«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է, որ ձմեռային զորակոչը տեղի կունենա ոչ թե 2020 թ. հունվարի 1-ից 31-ը, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում վերջին մի քանի տարիներին, այլ կսկսվի այս տարվա դեկտեմբերի 16-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31- ը:
Ինչով է պայմանավորված զորակոչի ժամկետը ավելացնելը, կառավարությունը չի պարզաբանում, կարող ենք ենթադրել, որ զինվորական կոմիսարիատներին ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ իրենց առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։