00:00:00

Պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ամուսնանում է․ ովքեր են հրավիրված․ «Ժողովուրդ»

14:00, 13 սեպտեմբեր 2019 Մամուլ

Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը: Ըստ մեր տեղեկությունների` պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ խմբակցության ղեկավար ներկայացուցիչները եւ այլք: Դեռեւս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որեւէ բան չեն կարող ասել: Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր