00:00:00

Ո՞ւր է հեղափոխության ուսապարկը․ «Հրապարակ»

13:10, 13 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեքշաբթի, հայտարարությունների ժամին, ամբիոնին մոտեցած նախկին «լուսավորչական» Արման Բաբաջանյանի ուսից կախված էր նույնպիսի ուսապարկ, ինչպիսին կրում էր Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության ընթացքում։ Ապա հեղափոխությունից հետո տևական ժամանակ ուսապարկը կրում էր նրա անվտանգության աշխատակիցը՝ իր ուսին: Չորեքշաբթի պառլամենտ` հարցուպատասխանի եկած Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին հարցրինք` ինչո՞ւ այլևս չեն կրում ուսապարկը։ «Մի անհանգստացեք, ուսապարկն ապահով տեղում է»: Արման Բաբաջանյանի մո՞տ՝ որպես «իրավահաջորդի»։ «Ոչ»,- շատ կտրուկ ասացին նրանք: Ես՝ որպես Պողոս, խիստ անհանգստացած եմ` ո՞ւր է մեր հեղափոխության ուսապարկը։ «Նո քոմենթ»,- ասացին ու գնացին: «Իմ քայլի» ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ երբ Արման Բաբաջանյանն ուսապարկով մոտեցավ ամբիոնին, Դուք ի՞նչ ապրումներ ունեցաք։ «Ոչ մի»: Տեսաք, չէ՞, ուսապարկով էր։ «Հա, աջ ուսին էր»: Անշուշտ, աջ ուսը ևս կարևոր նշանային համակարգ է․ խանդի զգացում չառաջացա՞վ։ «Ո՛չ»: Եզրակացություններ չարեցի՞ք։ «Ոչ»: Օգնե՞մ եզրահանգումների հարցում։ «Ոչ, ոչ… չեմ ուզում, շնորհակալ եմ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր