00:00:00

Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը

16:11, 12 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հորդորեց այժմ դեմ քվեարկել և մինչև մայիս աշխատել օրենքի փոփոխությունների վրա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ արեց միանշանակ կողմ քվեարկել և փոփոխությունները կատարել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: Օրինագծով նախատեսված է. 1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, 2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, 3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում, 4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում, 5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր