00:00:00

Որ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք. «Փաստ»

13:58, 12 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների և ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։ Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ մեր աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում։ Ուստի, գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով: Սակայն, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ, այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։ Ի դեպ, այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի: Մասնավորաբար թույլտվությունների համակարգը այնպես պետք է կարգավորել, որ և՛ օրենքը չխախտվի, և՛ միևնույն ժամանակ արդեն իսկ գործող, կայացած տնտեսվարողներին չկանգնեցնենք փակման վտանգի առջև:   «Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,-ասել է Փաշինյանը: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր