00:00:00

ՊԵԿ-ի վերջնագիրը՝ շոուբիզնեսցիներին․ ովքեր են հայտարարգիր չներկայացրած երգիչները․ «Ժողովուրդ»

13:10, 12 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետեւել դրանց, եւ ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Եթե ՊԵԿ-ի վերջին նամակն էլ մնա անպատասխան, ապա, Անանյանի խոսքով, ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է մի քանի երգիչների պրոդյուսերների հետ: Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շեշտեց՝ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետեւաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր