00:00:00

Մեր երկրում պահվող օտարերկրացի դատապարտյալների ուղիղ կեսը իրանցիներ են․ արդարադատության փոխնախարար

15:40, 11 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն  այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Գրիգորյանը նշեց, որ երկրների մեծամասնությունը ՝ Մեծ Բրիտանիա, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, ունեն մոտավորապես նույն մոտեցումը՝ երկիրը պետք է ունենա հնարավորություն օտարերկրացի դատապարտյալին ազատազրկման պատիժը կրելուց հետո արտաքսել: Այս փոփոխության վերջնանպատակն, ըստ փոխնախարարի, ազգային անվտանգության ապահովումն է և կրկնահանցագործության կանխումը:Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում ներկայումս պատիժ են կրում 144 օտարերկրացի դատապարտյալներ: «Այս պահին մեր երկրում պահվող օտարերկրացի դատապարտյալների ուղիղ կեսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ արտաքսման գործերի մասին թվեր չկան։ Երբ կունենանք այս նորմը, կհասկանանք՝ կրկնահանցագործության տեսակետից ինչ արդյունքներ ամրագրեցինք: Սա իսկապես անվտանգության հետ կապված և կրկնահանցագործության կանխման լուրջ գործիք կարող է դառնալ»,- ասաց Գրիգորյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր