00:00:00

ՀՀ-ում դատապարտվել եւ պատիժ է կրում 144 օտարերկրացի. արդարադատության նախարարություն

15:46, 11 սեպտեմբեր 2019 Իրավական

Ներկայում Հայաստանում դատապարտվել եւ պատիժ է կրում 144 օտարերկրացի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։ Նա նշել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, նույնպես այն դիրքորոշման կողմնակիցներ են, որ ցանկացած երկիր պետք է հնարավորություն ունենա վտարելու օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես այն բանից հետո, երբ կատարած հանցագործության՝ նրա համար սահմանված պատժաժամկետն ավարտվել է։ Դա, ըստ փոխնախարարի, արվում է երկրի տարածքում բացառապես հանցագործությունների կանխարգելման եւ դրանց կրկնակի կատարումը թույլ չտալու նպատակներով։ «Այս փոփոխությունների վերջնանպատակը ազգային անվտանգության ապահովումն է եւ հետագայում տարբեր հանցագործությունները չթույլատրելը»,- ասել է Գրիգորյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր