00:00:00

Ավտոմեքենայից կրակոցներ են հնչել

14:27, 11 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի ավտոմեքենայից Խոր վիրապ տանող ճանապարհին կրակոցներ են հնչում: Մեկնած օպերատիվ խումբը Փոքր Վեդի համայնքից ժամը 17.00-ին Արարատի բաժին բերման է ենթարկել ավտոմեքենայի 28-ամյա վարորդին: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Զննության ընթացքում 28-ամյա այնթապցի երիտասարդը ավտոմեքենայի նստելատեղի տակից հանել է կաշվե պայուսակ, որի միջից ներկայացրել է գազային ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ինքն է մի քանի անգամ Խոր վիրապի ավտոկայանատեղիում կրակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 պարկուճ: Զենքը և դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները ուղարկվել են փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր