00:00:00

Կադրային բանկի դիմորդների 90 տոկոսն անգրագետ է եղել. արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլևս չեն քննում դիմորդներին. «Հրապարակ»

13:46, 11 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ և մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։ 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ։ Բայց արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլևս չեն քննում դիմորդներին: Ինչո՞վ է պայմանավորված դա՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, հանձնաժողովի անդամներից պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Հայկ Գևորգյանը չցանկացան խոսել: Բայց ներքին կարգով տեղեկացանք, որ դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր