00:00:00

Կհրաժարվե՞ն տխրահռչակ ռեյտինգային ընտրակարգից․ «Հրապարակ»

13:21, 11 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 18-ին լսումներ կանցկացվեն ԸՕ և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին, որին կհրավիրվեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր, ՀԿ-ներ, փորձագետներ։ Գործընթացը համակարգող իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս նստաշրջանում կներկայացվի ԸՕ փոփոխությունների նախագիծ։ Կհրաժարվե՞ք տխրահռչակ ռեյտինգայինից։ «Աշնանային նստաշրջանում մենք չենք անդրադառնալու ռեյտինգային ընտրակարգին, որովհետև հարցն առնչվում է մի բանի, որը տեղի է ունենալու 2023 թվականին։ Անդրադառնալու ենք քարոզարշավի, կուսակցությունների ֆինանսավորման հարցերին»։ Հայեցակարգ չի՞ ընդունվելու, ինչպե՞ս եք ռեյտինգայինի հարցը թողնելու 2023-ին։ «Մենք հայեցակարգ ունենք, անցած աշնանն ենք հրապարակել։ Այնտեղ ամփոփված են մեր հիմնական մոտեցումները»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր