00:00:00

Փաստաբանների պալատում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

18:07, 10 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:   ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը: ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝
  • համակարգում է Փաստաբանների պալատի hանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.
  • վերահսկողություն է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.
  • համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլ հանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ կառույցների աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր