00:00:00

ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել

01:31, 10 սեպտեմբեր 2019 Իրավական

Armtimes.com-ը գրում է. Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել: Այս մասին մեր հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Ինտերֆաքս»-ը այս մասին գրել էր 2018 թվականին. ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։ Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Մանրամասներն՝ այստեղ  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր