00:00:00

Բացահայտվել է Արևշատ գյուղի գերեզմանատանը կատարված դանակահարությունը

19:50, 09 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դիտակ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզեցին, որ նրան Արևշատ գյուղի գերեզմանատանը, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Երևանի Արտաշիսյան փողոցի 27-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 8-ին համալիր որոնողական աշխատանքների արդյունքում կասկածվողը Արագածոտնի Ուջան գյուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր