00:00:00

Աժ-ն քննարկում է նախագիծ, ըստ որի՝ երաշտից տուժողները կարող են հողի հարկ չվճարել

17:53, 09 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

  Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է հողի հարկի արտոնություններ տրամադրել երաշտի կամ այլ պատճառով տուժած գյուղացիներին։ Նախագծի համաձայն՝ եթե նշված պատճառներով գյուղացին կորցրել է բերքի 50 տոկոսից ավելին, ապա կառավարությունը նրանց ազատում է այդ տարվա հողի հարկից։ «Ըստ էության, երբ բնական աղետներ են տեղի ունենում կամ բնակլիմայական դրսևորումներ, պետությունը այդ հաշվարկներն իրականացնում է։ Եվ պետության կողմից, պետական բյուջեից կես միլիարդ դրամ է հատկացվում կամայականության սկզբունքով։ Էդ ի՞նչ սկզբունքով եք 10 մարզի մեջ բաշխում անում»,- կառավարության ներկայացուցչին դիմեց Էնֆիաջյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր