00:00:00

Կառավարության ներկայացրած այս ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել․ Գ․ Ծառուկյան

17:24, 09 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

Այսօր Աժ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ հարկայինի հետ  որևէ խնդիրն չունի։ «Ի՞նչ խնդիր պետք է ունենամ։  Գնացե՛ք,  իմ կառավարիչներին հարցրեք․  կներկայացնեն։  Ես հանձնել եմ կառավարման, իրավասու չեմ պատասխանել», -  ասաց Ծառուկյանը։ Խոսելով ներդրումների մասին՝ Ծառուկյանը նշեց․ « Ներդրումներ միշտ արել եմ և անելու եմ»։ Ծառուկյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել։ «Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Ես կարող եմ գրել-ստորագրել՝ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ,  տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով ու մոտեցմամբ։ Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է», -  ասաց ԲՀԿ առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր